Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. «Այսօրվանից դադարեցնում եմ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը»

Օգոստոս 08,2018 21:19 Share

Զգացված լինելով դեռեւս վաղաժամ մաղթանքների համար ուզում եմ վստահեցնել ու հույս հայտնել, որ կարդարացնեմ բոլոր սպասելիքները։

Կարծում եմ դեռ առիթներ կլինեն ներկայացնելում թե ինչու կադաստր եւ ոչ այլ, առաջին հայացքից իմ փորձին մոտիկ, ոլորտ։

Այս պահին ուզում եմ շնորհակալություն հայտնել urbanlab.am-ի անցյալ ու ներկա թիմի անդամներին, ում հետ աշխատելը մեծ բավականություն էր։ Մենք մի քանի տարվա ընթացքում կարողացել ենք կայացնել ոլորտի ամենաճանաչելի ու անկախ քաղաքային հետազոտական կազմակերպությունը, որն այնքան էլ հարթ պրոցես չէր։ Հույս ունեմ որպես խորհրդի անդամ ժամանակ ու ուժ կգտնեմ աջակցել թիմին ընթացիկ ու ապագա ծրագրերում։

Տեղեկացնեմ նաեւ, որ այսօրվանից դադարեցնում եմ նաեւ իմ ճարտարապետական գրասենյակի աշխատանքը, բացառելու համար շահերի բախման բոլոր հնարավոր դրսեւորումներն ու ռիսկերը։ Սա ինձ համար շատ սկզբունքային խնդիր է եղել թե՛ նախկինում, թե՛ կլինի ապագայում, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, այժմ արդեն նաեւ որպես հանրային ծառայող։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031