Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի թիկնապահին հարվածողը եւս միասեռական է. պարո՜ն Օսիպյան, ես ձեզ չեմ հասկանում». Իսագուլյան

Օգոստոս 16,2018 18:20

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն օրերս մտահոգություն էր հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանը բաժանված է հեղափոխականների եւ հակահեղափոխականների, ինչը, ըստ նրա, քաղաքացիական պատերազմի սպառնալիք է պարունակում: Այսօր էլ «Հայելի» մամուլի ակումբում Իսագուլյանը հայտարարեց, որ ինքն իրեն հռչակում է հակահեղափոխական եւ առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կոշտ պայքարողի կարգավիճակում: Իսագուլյանին դուր չի գալիս հանրության շրջանում իշխանափոխությունից հետո առկա այլախոհության մերժումը. «Սիրո եւ համերաշխության նշույլ անգամ չկա: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, ուղղված է Հայաստանի դեմ: Կամ սա չեն հասկանում, կամ չնկատելու են տալիս»:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց՝ երբ օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում ինքը մտահոգություն է հայտնել վերոնշյալի մասին, սոցցանցում հարյուրավոր վիրավորական մեկնաբանություններ են գրվել իր հասցեին. «450 օգտատերերից 437-ը միասեռականներ էին: Լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ բոլոր հնարավորություններն ունեմ այդ տվյալները ճշտելու եւ ճշտել եմ: Բոլորը կոչ էին անում, որ վաղվա հանրահավաքում «լույս է իջնելու» Հանրապետության հրապարակում…սա ողբերգական վիճակագրություն է…սոցցանցում գրում են, որ մեկը սեփական հարսին բռնաբարել է, իսկ տղան խոստացել է, որ նույնը հոր հանդեպ է անելու: Ու նման մարդիկ այսօր տոն են թելադրում Հայաստանում»:

Իսագուլյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի ժամանակ, երբ ցուցարարները ներխուժել էին սրահ, Քոչարյանի թիկնազորի պետին հարվածողը եւս միասեռական է. «Նա ապտակել է պետական պահպանության՝ վարչապետի եւ ԱԱԾ պետի հրամանով պաշտպանվող նախագահի թիկնապահին, հասկանո՞ւմ եք: Այդ պահպանությունն օրենքով է սահմանված: Սպասում էի, որ անմիջապես քրեական գործ հարուցվի, բայց չկա նման բան: Հաջորդ օրը նույն միասեռականները հարձակվեցին ոստիկանության վրա: Մեկ օր առաջ ծեծում են ԱԱԾ աշխատակցին, մյուս օրը՝ ոստիկանության աշխատակցին: Պարոն Օսիպյան, ես չեմ հասկանում ձեզ, ովքե՞ր են ղեկավարում Հայաստանը»:

Ապա ՀՀ-ում տիրող իրավիճակը ներկայացնելու համար Իսագուլյանը մեկ այլ օրինակ էլ մատնանշեց. «Հայոց եկեղեցու վեհարան դարերի ընթացքում չէին մտել անգամ զավթիչները, բայց ոմանք դա արեցին ու նրանց հանդեպ քրեական գործ չհարուցվեց: Եթե «Եհովայի վկային» թարս նայեք, վարչապետը կհրամայի զբաղվել հարցով, մինչդեռ վեհարանը գրավողները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոն են ստացել»:

ՈւՂԻՂ։ Գառնիկ Իսագուլյանը վարչապետի 100 օրվա մասին

Gepostet von Aravot am Donnerstag, 16. August 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Տիրոջ հայտնությունից հետո Իսագուլյանը ժրեց: Ոնց որ «Մաուգլին» նայեմ:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Գ. Իսագուլյան. “450 օգտատերերից 437-ը միասեռականներ էին…”

    Ազգային անվտանգության գծով իսկական խորհրդականը հենց այսպիսին պիտի լինի. մարդը հաշվիչը ձեռքին թափառել է Ֆեյսբուքյան ջունգլիներում, հաշվել բոլոր հայհոյանքները եւ հայտնաբերել բոլոր միասեռականներին՝ մեկ առ մեկ… 🙂

    Գ. Իսագուլյան. “Լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ բոլոր հնարավորություններն ունեմ այդ տվյալները ճշտելու եւ ճշտել եմ:”

    Այսինքն՝ պ. Իսագուլյանը փաստորեն խոստովանական ցուցմունք է տալիս. չարաշահելով պաշտոնական դիրքը՝ իր քիթը խոթել է մարդկանց անձնական կյանքի մեջ: Ճաղերի ետեւում նա նույնպես կունենա բոլոր հնարավորությունները շարունակելու իր սիրած գործը՝ միասեռականների գլխաքանակը ճշտելու ու ճշգրտելու ծիրին մեջ… 🙂

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Իսագուլյան. «Պարոն Օսիպյան, ես չեմ հասկանում ձեզ, ովքե՞ր են ղեկավարում Հայաստանը»

    Դե իհարկե՝ Հայաստանը ղեկավարում են միասեռականները, սորոսի գրանտակերները, փողոցային խրտվիլակները, մուրճը ձեռքին անփորձ երեխաները… Ռուսական պրիմիտիվ քարոզչամեքենայի իսագուլյան պտուտակները ոչ մի կերպ չեն ուզում հաշտվել իշխանության կորստի հետ… Անփոխարինելի «վերջի բոլշեւիկը» ու արեւահար «միակ տղամարդը» պատրաստվում են գրոհի…

  4. Vardan says:

    Իսկ ինչ է սխալ ասել Իսագուլյանը????????Կարող է իր ասածը իրականում եղած, տեղի ունեցած փաստեր չեն? Էմոցիոնալ կողմը և 30-ականների բառապաշարը մի կողմ դրեք և նայեք: Եթե մարդը գոմիկ է, դա իրա գործն է, բայց պետք է իմանա, որ ոչ դրա քարոզչությունը պետք է անի, ոչ էլ հրապարակային որևէ ձևով դա արտահայտի և այդ երևույթը պարսավելի պետք է լինի:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Վարդան, ինձ հետաքրքրում են քաղաքական-իրավական հարցերը, այլ ոչ թե գոմիկ-մոմիկների ու վեհարան-մեհարանների դեգերումները: Փաստն այն է, որ ձեր սիրելի Իսագուլյանի քաղաքական մտահորիզոնը շրիշակից էլ ցածր է, եւ հենց իր բառապաշարից է 30-ականների հոտ գալիս…

  5. Մարինա says:

    Գոմիկների հարցում երկու կարխիք լինել չի կարող․ կամ հասարակությունը ենթարկվում է իրենց օրենքներին, կամ իրենք են ենթարկվում հասարակության օրենքներին։ Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Մարինա, իսկ երրորդ ու միակ ճիշտ տարբերակի մասին չե՞ք մտածել: Բոլորը (առանց որեւէ խտրականության) ենթարկվում են Օրենքին…

  6. Ռուբեն says:

    ՀՀԿ-ական կերակրատաշտից նախկինում օգտվող Իսագուլյանը թավշյա հեղափոխության հաղթանակից հետո` 22.06.2018թ. YouTube-ով հարցազրույց էր տվել. «Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այս ծանր պահին աջակցել վարչապետ Փաշինյանին» վերնագրով: Որ այդ հարցազրույցը լսում ես, մտածում ես, որ սրանից լավ Նիկոլի աջակից չես գտնի: Բայց հենց որ Քոչարյանը փորձեց մտնել քաղաքականություն, սա նորից սկսեց ագրեսիվանալ Նիկոլի նկատմամբ: Դեռ քանի անգամ կարող ես ճամբարդ փոխել, չհոգնեցի՞ր: Կարծում ես քո ասածին որևէ մեկը նշանակություն է տալի՞ս, որ անընդհատ ասուլիսներ ես տալիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031