Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորյանը ՀԱՕԿ նախագահին եւ սպորտի նախարարին հորդորում է չմիջամտել ՀԲՖ ներքին գործերին՝ հակառակ դեպքում կդիմի ՄՕԿ

Օգոստոս 18,2018 22:01

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում խմորումները չեն հանդարտվում: Ֆեդերացիայի քաղաքականությունից  դժգոհ մարզիչների ու ղեկավարության միջեւ հաշտություն ձեռք չի բերվում, ինչից տուժում է մարզաձեւը: Դժգոհողները հարցին միջամտել խնդրել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը խոստացել էր ուսումնասիրել խնդիրը եւ լուծման տարբերակ գտնել:

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ինչպես ինքը հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ժամանակավորապես կասեցրել էր իր լիազորությունները՝ նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով, մանավանդ, որ բռնցքամարտի ֆեդերացիան գլխավորելու ցանկություն հայտնող էլ կա: Որոշվել էր նաեւ ընտրության օրը: Սակայն նախանշված օրից առաջ կայացել է ՀԲՖ հերթական նիստ, որտեղ Արթուր Գեւորգյանը առանց մրցակցի վերընտրվել է նախագահ:

Ընդդիմադիրները չեն ընդունում, որ նիստը եւ քվեարկությունը օրինական են եւ պահանջում են նոր ընտրություն, ընդհուպ մինչեւ այլընտրանքային ֆեդերացիայի ձեւավորում:

Արթուր Գեւորգյանը լրագրողներին հայտարարեց, որ ամեն բան կատարվել է ՀԿ-ների մասին օրենքի եւ ԱԻԲԱ-ի պահանջներին համապատասխան եւ հավելեց, որ ոչ սպորտի պետական կառույցը, ոչ ՀԱՕԿ-ը իրավունք չունեն միջամտել ֆեդերացիայի ներքին գործերին, հակառակ դեպքում ֆեդերացիան կդիմի ՄՕԿ:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը առաջադրվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, Արթուր Գեւորգյանը հարցը համարեց սադրիչ, սակայն հավելեց, որ ոչինչ չի բացառվում եւ երբ օրը գա, իր որոշման մասին կարտահայտի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031