Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հաղթանակ` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը

Օգոստոս 23,2018 10:46 Share

Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար:

Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի սաներից ռինգ մտան երկու բռնցքամարտիկներ, եւ երկուսն էլ հաղթահարեցին որակավորման փուլը: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանից հետո, որը վստահ հաղթեց թուրք Այկոլ Միզանին, միավորներով մրցակցի նկատմամբ առավելություն գրանցեց նաեւ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը (նկարում): Նա պարտության մատնեց մեքսիկացի Միգել Ռամիրեսին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել