Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը

Օգոստոս 23,2018 17:54

Օգոստոսի 22-ին  մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնավորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը` հուշարձանի անվանման  վերաբերյալ  ունեցած  տարակարծությունն է: Ակտիվիստների  խոսքով  «Զորաց քարեր»  հուշարձանը պետք  է  կոչել   Քարահունջի աստղադիտարան:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը անհրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն  աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով:  Բողոքի ակցիայի  պատճառով  շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։

Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները  շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ:  Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» 

ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031