Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե բացթողումներ կան». Օսիպյանը՝ Երեւանի ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման մասին

Օգոստոս 25,2018 13:21 Share

«Նա վատ աշխատակից չէ, նա մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են եւ կլինեն»,-այսօր անդրադառնալով օրերս Արտակ Պողոսյանի՝ Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատմանը, Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հետաքրքրվեինք՝ նրա ազատումը թերացումների՞ հետ է կապված. չէ՞ որ հունիսին էր նշանակվել:

Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չէի ասի: Գուցե բացթողումներ կան…չենք բացառում, որ նա անցնի մեկ այլ աշխատանքի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել