Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները (ֆոտոշարք)

Օգոստոս 31,2018 16:21

Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում այսօր ամփոփվեցին «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» 4-րդ մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ հասարակական կազմակերպությունների թիմերի լսողական, տեսողական, հենաշարժական եւ մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 300 անձինք: Նրանք մրցեցին յոթ մարզաձեւից՝ բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, բազկամարտ, շաշկի, դարտս, եռամարտ:

Անհատական պայքարում տղամարդկանց եւ կանանց բոլոր հաղթողներին հանձնվեցին մեդալներ, հավաստագրեր եւ դրամական պարգեւներ, իսկ թիմային հաշվարկում լավագույն եռյակը կազմած Լոռու մարզին, Երեւան քաղաքին ու Կոտայքի մարզին՝ նաեւ համապատասխան գավաթներ:

Ողջունելով «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի բոլոր մասնակիցներին՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը կարեւորեց այս խավի ներգրավվածությունն առողջ ապրելակերպի եւ սպորտի ոլորտում, նշեց, որ պետությունը հնարավոր ամեն բան անում է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, եւ որ այստեղ պարտվողներ չկան: «Հաղթում ենք բոլորս», – ասաց նախարարը:

«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի պարգեւատրման արարողությանը մասնակցեցին նաեւ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մեդալակիրներ, «Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Ժորժ Եղիկյանը, Սամվել Գասպարյանը, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ծանրորդները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք հասցրել են շփվել մրցույթի մասնակիցների հետ ու նաեւ ընկերանալ մի քանիսի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031