Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին

Օգոստոս 31,2018 22:20

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ հետևյալի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»:

Գոռ Աբրահամյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031