Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է. «168 ժամ»

Սեպտեմբեր 01,2018 10:01
nerdrum

ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձևով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, և այլն։ Բացի այդ, յուրաքանչյուրը ներդրումների մասին խոսելիս հիմնվում է այն ցուցանիշի վրա, որն այդ պահին իրեն ձեռնտու է։

Պաշտոնական տվյալները հերթական անգամ գալիս են ապացուցելու նախկինում մեր արած այն պնդումները, որ ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է։ Ավելին, երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա։ Սակայն սա ոչ թե հոռետեսություն է, կամ «չուզողություն», այլ տրամաբանության վրա հիմնված կանխատեսում, որովհետև ներդրումներ ներգրավելու համար պետք են լրջագույն կառուցվածքային բարեփոխումներ և քաղաքական անորոշության բացակայություն (նվազում)։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930