Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները ԲՀԿ գրասենյակում են. ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ 2 խնդիր են փորձում լուծել (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2018 19:11

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը քիչ առաջ «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում: «Գալիս են ահազանգի հետեւից, պարզվում է՝ ոչ մի ընտրակաշառք չի բաժանվում»,-հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա  Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանն էր այսօր հայտարարել, թե ԲՀԿ-ն երեկ գումար է բաժանել ֆլեշմոբի մասնակիցներին:

«Ոստիկանության այս «ակցիայով» փորձում են երկու խնդիր լուծել՝ հանրային կեղծ կարծիք ձեւավորել, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, եւ վախի ու սարսափի մթնոլորտ տարածել»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք նաեւ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հերքել էր Իոաննիսյանի հայտարարությունը:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, քարոզարշավի ընթացքում ԲՀԿ մոտ երկու հարյուր ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն որեւէ մեկի մոտ անօրինական փաստ չի հայտնաբերվել. «Արդյունքում աղմուկ հանեցին ԲՀԿ անվան շուրջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930