Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ճնշումների հետեւանքով Դիլիջանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 5 անդամներից միայն երկուսն են ՏԻՄ ընտրություններում կրկին ավագանու թեկնածու առաջադրվել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 25,2026 11:13 Share

Իշխանության կողմից գործադրված տարատեսակ ճնշումների հետեւանքով Դիլիջան համայնքի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 5 անդամներից միայն երկուսն են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույն կուսակցությունից կրկին ավագանու թեկնածու առաջադրվել։

Այդ երկու անձը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների առաջադրված ցուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանն են։ Մյուսները որոշել են «շառից, փորձանքից, իշխանության զայրույթից հեռու լինել»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մի մասը ցանկացել է քաղաքական այս պրոցեսներից հեռու մնալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930