Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը՝ ՀՀԿ-ական թաղապետերի պաշտոններից ազատվել-չազատվելու մասին

Հոկտեմբեր 10,2018 17:05 Share

Aravot.am-ի հարցին, թե արդյոք այդքան մեծ ներկայացվածություն ունենալով ավագանիում, հնարավո՞ր են այս կամ այն որոշման շուրջ բանավեճեր, կարծիքների բախում եւ երեւանցու համար օպտիմալ լուծումներ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Եթե ուշադրություն դարձնեք, հանձնաժողովների 4 նախագահներից 3-ն անկուսակցական են եւ սա հենց այն պատասխանն է, որը մենք տալիս ենք հանրությանը: Եվ այն ընդդիմությունը, որը պետք է լիներ խմբակցությունից դուրս, մեզ մոտ այդ ընդդիմությունը խմբակցության ներսում է: Եվ յուրաքանչյուր հարց շատ երկար քննարկվում է եւ տարբեր տեսակետներ ունի հենց խմբակցության ներսում:

Հարցին, թե հանրապետական թաղապետերը ազատվելո՞ւ են աշխատանքից, Հայկ Մարությանն ասաց. «Մենք չենք դիտարկում թաղապետերին եւ մյուսներին ըստ կուսակցությունների»:

Ըստ քաղաքապետի, եթե քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցները պրոֆեսիոնալ են, բարձր մակարդակով գիտեն իրենց աշխատանքը եւ պատրաստ են ծառայելու, ապա իրենք չպետք է մերժեն այդ մարդկանց:

Հարցին, թե չի՞ տեսնում նրանց մեջ սեւ ուժեր, Հայկ Մարությանն ասաց, որ հարցն անհասկանալի է. «Ինչ է նշանակում սեւ կամ սպիտակ ուժեր»: Այն դիտարկմանը, թե՝ կուսակցական պատկանելությունը, պարոն Մարությանն արձագանքեց. «Էդ չի նշանակում սեւ կամ սպիտակ ուժեր: Ես արդեն ասացի, որ կուսակցական պատկանելությունն այս պահին մեզ համար կարեւոր չէ, մեզ համար կարեւորը մարդու պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031