Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

Հոկտեմբեր 10,2018 19:01 Share

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում:

Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Իր հերթին ՀՀ ՊՆ պատվիրակությունն իտալական կողմին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի և պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի գործունեության վերաբերյալ:

Այցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031