Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունան Պողոսյանի նշանակման հիմնավորումը համարում եմ անհիմն». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 16,2018 21:21

«Հունան Պողոսյանի նշանակման հիմնավորումը համարում եմ անհիմն: Մենք ունենք մեր գնահատականները նախորդ իշխանությունների օրոք ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ բազմաթիվ զեկույցները, վերլուծություններ, հայտարարություններ ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ: Այդ կառույցի ղեկավարի տեղակալն էր Հունան Պողոսյանը, հարցն այն է, թե ինչպես կարող էր նա պատասխանատվություն չկրել այդ բոլոր ապօրինությունների համար. սա մեր գնահատականն է, ոչ թե կուսակցության, որը կարող է ըստ քաղաքական նպատակահարմարության լինել եւ այդ գնահատականները չեն փոխվել»,- նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, ոստիկանության գործողությունները նախորդ իշխանությունների օրոք եղել է բացասական, ոստիկանությունը մի կառույց էր, որը մշտապես բնութագրվել է որպես քաղաքական ընդդիմադիրներ ու ակտիվիստների դեմ բռնության գործիք: Ըստ իրավապաշտպանի՝ հակասություններ են առաջանում, երբ ժամանակին բացասական բնութագիր ունեցող կառույցի ներկայացուցիչը նշանակվում է ժողովրդավարական ուղի ընտրած, ժողովրդավարական փոփոխություններին ուղղված կառավարության կազմում. «Կադրային սով հասկացություն, իհարկե կա, եթե վերցնենք իշխանություն ունեցող կուսակցության նստարանի առումով, չունեն կադրային երկար նստարան, բանկ եւ չէին էլ կարող ունենալ որպես նոր կուսակցություն ու հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժ: Բայց արդյոք կադրային բանկ ասվածը պետք է լրացվի նախորդ իշխանության կադրային ռեսուրսներով, սա հարց է, որի պատասխանը շատ դժվար է ստանալ, երբ որ չունենք նախորդ իշխանության քաղաքական ու իրավական համակարգային գնահատականը:

Կադրերը, որոնք բարձր պաշտոններ են ունեցել նախորդ իշխանության օրոք, կարող են համարվել ռեսուրս նոր իշխանության օրոք ինչ-որ պաշտոններում նշանակելու համար, էլի թող նշանակվեն, բայց եթե նախորդ իշխանությունը, կորցնելով իր վստահությունը հանրության մոտ, հեռացվեց իշխանությունից հենց թավշյա հեղափոխության արդյունքում, ապա այդ վստահության կորցնելու մեջ էական դերակատարում ունեցող պաշտոնյաները ինչպես կարող են համարվել ռեսուրս նոր իշխանության համար, հակասությունն առավել քան ակնհայտ է: Նման նշանակումներն արվում են հանրային վստահության հիման վրա, բայց արդյոք նշանակումները կարող են այդ հանրային վստահության պահպանմանը նպաստել, իհարկե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031