Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիան առաջարկել է Հայաստանին մատակարարել JAS-39 Gripen կործանիչներ. REGNUM

Հոկտեմբեր 31,2018 13:04

Շվեդիան առաջարկել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը մատակարարել SAAB ընկերության արտադրության JAS-39 Gripen կործանիչներ: Այս մասին հաղորդում է REGNUM-ը՝ վկայակոչելով ՊՆ իր աղբյուրը: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից գրեթե անմիջապես հետո:

Ըստ տեղեկատվության աղբյուրի՝ Հայաստանին առաջարկ է արվել գնել 8 կործանիչից բաղկացած խմբաքանակ: Մեկ կործանիչի ենթադրյալ արժեքը կազմում է մոտ 55-60 մլն եվրո, ընդ որում հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեմա:

JAS-39 Gripen-ը չորրորդ սերնդի թեթև միաշարժիչ կործանիչ է: Այն ունի 800 կմ մարտական շառավիղ և կարող է կրել ինչպես բարձր ճշգրտությամբ «օդ-մակերևույթ» տեսակի զենք, այնպես էլ «օդ-օդ» հրթիռներ՝ հակառակորդի կործանիչների դեմ մարտի համար:

Այս կործանիչներն առանձնանում են արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր արժեքով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031