Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը՝ գազի գինն իջեցնելու մասին. «Հիմնադիրը չի պատրաստվում 2019 թ. հետո կրելու վնասները»

Նոյեմբեր 15,2018 16:11

Հայաստանի կառավարությունը դեռ բանակցում է գազի գնի շուրջ եւ առայժմ որեւէ նորություն չկա գազի գնի վերաբերյալ: Այսօր այս մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ասաց ընկերության տնօրեն Հրանտ Թադեւոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է գազի գինը նվազի:

Ըստ պարոն Թադեւոսյանի. «2016 թվականին երկու անգամ գազի սակագնի նվազեցում ենք արել: Սակագնի նվազման համար հիմք են ընդունում գազի ներկրման գինն ու մարժան: Գազի ներկրման գինը որոշվել ու որոշվում է միջպետական կառավարական համաձայնագրերով: Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություններ Ռուսաստանի կառավարության հետ, եւ մենք չենք մասնակցում այս գործընթացին: Այդ համաձայնագրերի արդյունքում սահմանվում է գին, որը հիմք է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, որ մենք կնքենք պայմանագիր: Ներկա փուլում 2019 թ. ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»:

Ինչ վերաբերում է գազի գնի նվազման հնարավորություններին, որոնց մասին պարբերաբար հաշվարկներ են ներկայացնում տնտեսագետները, պարոն Թադեւոսյանն ասաց՝ «Գազի համար Հայաստանի սահմանին վճարվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Իսկ սպառողներին միջինը վաճառվում է 255 դոլարով, եւ իրենք պատրաստ են բոլորին էլ վաճառել նույն գնով»:

Հրանտ Թադեւոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ն վնասով է աշխատում եւ իրենք «Գազպրոմ»-ից 13.6 միլիարդ գումար են վերցնում, որպեսզի ամբողջապես հոգան իրենց ծախսերը. «Մենք վնասով ենք աշխատում: Ճոխ աշխատավարձերը, ինչպես դուք եք բնութագրում, 7.5 միլիարդ, ստանում ենք «Գազպրոմ»-ից: 227 հազար դրամը մեր միջին աշխատավարձն է: Այս գումարը նվեր ենք ստանում: 22.5 միլիարդի պակաս մուտքեր ունենք, որ իջեցնենք՝ կդառնա 50, ո՞վ կանի, ո՞ր բիզնեսմենը կանի: Մենք իջեցրել ենք, կրում ենք վնասները: Հիմա հիմնադիրը չի պատրաստվում 2019 թ. հետո կրելու վնասները: Քո հարեւանը ամեն ամիս տալիս է 13.4 միլիարդ, աշխատավարձերի համար 7.5 միլիարդ, ուսումնական համալիր է սարքում: Ու ո՞նց եք պատկերացնում այս աշխատանքը, որ շարունակելու են նորից տա՞լ՝ ինչի՞ համար, իմ սիրուն աչքերի համա՞ր, ձեր սիրուն աչքերի համա՞ր»:

Ընկերության տնօրենը նաեւ նշեց, որ գազի սակագինը կախված է որակից ու անվտանգությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930