Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ռուսական հետախուզության ղեկավարը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 22,2018 20:30

Մոսկվայում մահացել է Իգոր Կորոբովը, որը ղեկավարել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, հայտնի որպես ԳՌՈՒ: Գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատար է դարձել, ըստ ԶԼՄ-ների, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը:

ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետը, որը ավելի հայտնի է որպես ԳՌՈՒ-ի ղեկավար, Իգոր Կորոբովը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է չորեքշաբթի օրը 63 տարեկան հասակում: Դրա մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Կորոբովը գլխավորել է ծառայությունը 2016 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Իգոր Սերգունին, ով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել էր Մոսկվայի իր տանը սրտի կաթվածից: Որոշ աղբյուրներ նշել էին, որ-Սերգունը մահացել է Լիբանանում:

Ավելի վաղ նշվում էր, որ ԳՌՈՒ-ի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելու անհաջող փորձից հետո, Կորոբովին իր մոտ էր կանչել նախագահ Վլադիմիր Պուտինը: Չնայած այս տեղեկությունը չի հաստատվել, մամուլում լայնորեն ծավալվել էր քննարկում հատուկ ծառայության ղեկավարի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Նոյեմբերի սկզբին Կորոբովը բացակայում էր ԳՌՈՒ- ի 100-ամյակի տոնակատարությունից, որտեղ Վլադիմիր Պուտինը բարձր գնահատեց ռուսական հետախուզության «յուրահատուկ հնարավորությունները»:

Լոնդոնը ԳՌՈՒ-ի գործակալներին մեղադրում է Սոլիսբերիում եւ Էյմսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպելներին եւ մի քանի այլ բրիտանացիների թունավորելու մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930