Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը խոստացավ ռուսական դպրոց բացել

Նոյեմբեր 27,2018 19:15

Այսօր Աբովյանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսելով տնտեսության վիճակի մասին, ասաց, որ այսօր ընտանիքները չեն ցանկանում երեխաներ ունենալ.

«Մի երեխա բերում են, էլ չեն բերում: Պետք է իմանան,որ իրենց աջակցում են, օգնում են, այդ բոլոր կետերը կան, կետ առ կետ գիտենք ժողովուրդ ջան, ներդրումներ պետք է լինեն: Ոչ թե ներդրողին պետք է խնդրենք, որ գա մեր երկրում ներդում անի, այլ այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք,ոչ թե խոսքով, այլ՝ փաստաթղթով օրենքով, որ իրնեք խնդրեն, գան գումար դնեն: Երբ տեսնենք դրել՝ ավարտել են, էլ տեղ չկա դնելու, նոր միայն կարող ենք մտածել հարկեր ավելացնելու մասին»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով պետք է նայենք Էմիրատներում Վրաստանում ինչ պայմաններ են եւ ավելի լավ պայման ստեղծենք:

ԲՀԿ առաջնորդ ասաց, որ Եվրոպայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում մեր հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ նրանք ցանկություն են հայտնել հայրենիք վերադառնալու. «Ասում են՝ պարոն Ծառուկյան, եղածս ծախել եմ էկել եմ, ստեղ մի փոքր անկյուն եմ ստեղծել, հետ գամ որտե՞ղ ապրեմ: Այո կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի»:

Կուսակցության առաջնորդը եկողներին խոստացավ բացի մատչելի բնակարանից նաեւ երեխաների կրթության հարցը լուծել՝ ռուսական դպրոց կառուցել, որպեսզի բարձր դասարանների երեխաները, որոնք արդեն կրթության մեծ մասը Ռուսաստանում են ստացել, դժվարություններ չունենան: Մենք պետք է խնդիրները կարգավորենք, նոր մտածենք ներգաղթի մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930