Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դադիվանքը աղվանական է, ո՞ւր է այդ մշակույթը ստեղծող ժողովուրդը». Տեր Վրթանես

Սեպտեմբեր 28,2026 22:44 Share

«Ադրբեջանը Արցախում մեր պատմամշակութային արժեքները պետք է ոչնչացնի, ինչպես ոչնչացրել է Նախիջևանում։ Նախիջևանում մոտ 102 եկեղեցի է ավերվել, մեկ եկեղեցի վերածվել է մզկիթի, և հայկական հետքն այդպես վերացվել է։ Միայն Հին Ջուղայում մոտ 6000 խաչքար են կոտրել։ Ընդհանուր առմամբ, Նախիջևանի տարածքում մոտ 10 հազար խաչքար է ոչնչացվել։ Նույն ճակատագրին կարժանանան Արցախի սրբավայրերը, եթե չպաշտպանենք։ Այս պահին ավելի քան ութ եկեղեցի արդեն ավերվել է։ Քաշաթաղի շրջանում պարսկական մզկիթ է ավերվել․ հավանաբար, իրենց թվացել է, թե հայկական եկեղեցի է»,– Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Արցախի հայկական Դադիվանք վանական համալիրում Բաքվի կողմից կազմակերպված՝ Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցին։

Անդրադառնալով աղվանա-ուդիական թեմային՝ Տեր Վրթանեսը նշեց.
«Ուդիները Ուտիքի հայերն են, զտարյուն հայեր են, այսինքն՝ Ուտիքում եղած հայկական մշակույթն է։ Եթե այդ ամենը աղվանական է, ուդիական է, ապա ո՞ւր է այդ մշակույթը ստեղծող ժողովուրդը։ Ադրբեջանը, որպես արհեստական պետություն, որը ստեղծվել է այլոց մշակույթի վրա, փորձում է վերացնել այլոց մշակույթը՝ ինքնահաստատվելու համար»։

Նրա խոսքով՝ նախապատմական շրջանից մինչև 2023 թվականը արցախցիներն ապրել են իրենց պատմական հայրենիքում, մինչև Ադրբեջանի իշխանությունների կողմից, միջազգային հանրության և ՀՀ իշխանությունների լռության պայմաններում, բռնի կերպով զրկվեցին իրենց հայրենիքից։

Տեր Վրթանեսի խոսքով՝ ՀՀ իշխանությունների համար «միակ սրբությունը իրենց աթոռն է», հետևաբար, քանի դեռ նրանք իշխանության են, «լռելու են հայկականության ոչնչացման» հարցում։

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր՝ անվանելով Գանջասար և Խուդավենք, հետո կեղծել էր պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930