Այսօր իր տեսաուղերձում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նշել է.
🔷 «Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցի մեջ, ինչպես նաև ոչ արդար պայմանները, իշխանությունների կողմից մինչև ընտրությունները ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը, քաղաքական հետապնդումները, քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։ Այս մասին մենք շատ ենք խոսել։
🔷 Չնայած նրան, որ բազմաթիվ խախտումներ արձանագրված էին զեկույցում, միևնույն է, ընտրությունների ելքը գնահատել են դրական, ինչը, մեղմ ասած, մի քիչ անհասկանալի է, բայց, ինչպես գիտեք, այսօր այս գլոբալ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության արդյունքում նաև տուժում է մեծ հաշվով նաև ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, որովհետև այստեղ կախված նրանից, թե տվյալ իշխանությունը ինչքանով է համահունչ նույն Եվրոպայի հռչակած քաղաքական նպատակներին, ու դրանով պայմանավորված են նաև տրվում գնահատականները»։



















































