Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկտահարությունից տուժած թվով 4 համայնքում իրականացվում է մարդասիրական օգնության ծրագիր

Դեկտեմբեր 12,2018 16:00 Share

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածությունները ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։ Հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական և կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ նախատեսվում է մարդասիրական օգնություն (ալյուր և արևածաղկի յուղ) տրամադրել Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Առափ, Ոսկեհատ, Հառիճ համայնքներում բնակվող 4620 մարդու։

Ծրագրի շրջանակներում Դսեղ համայնքում 1795 բնակիչ արդեն ստացել է ալյուր և արևածաղկի յուղ պարունակող սննդի օգնության փաթեթներ:  Այժմ ընթացքի մեջ է մարդասիրական օգնության բաշխումը Շիրակի մարզի համայնքներում։

Կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ ՏԿԶ փոխնախարար Կարեն Իսախանյանի, նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանի և Կլոր սեղան հիմնադրամի արտակարգ իրավիճակների ծրագրերի պատասխանատու Ալլայ Սարկիսովայի միջև կայացած  հանդիպման արդյունքում։ Ծրագիրն իրականացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք (ACT Alliance) կազմակերպության արագ արձագանքման ծրագրերի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դաշինքի հայաստանյան ֆորումի հետ համագործակցությամբ։ Օգնության տրամադրման և համակարգման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության բաժինը՝ ի դեմս ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի:

Հասարակայնության հետ կապերի բաժին 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման 
նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31