Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» կանայք պետք է ճաղերի հետեւից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք». ՊՊԾ գնդում զոհվածների այրիները դեմ են համաներմանը

Դեկտեմբեր 12,2018 16:11

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին տարբեր հանգամանքներում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի այրիները դեմ են «Սասնա ծռերի» հանդեպ վերջերս կիրառված համաներման ակտին: Այս մասին նրանք այսօր դատարանում ասացին լրագրողներին:

Հիշեցնենք, որ համաներումը չի վերաբերում նշյալ ոստիկանների սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ՝ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին: Այն տարածվում է խմբի մյուս անդամների վրա, որոնք կալանքից ազատված են, բայց եթե առաջիկա նիստերում զոհվածների հարազատները դատարանում հայտարարեն առարկության մասին, ապա նրանք էլ չեն համաներվի:

Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը համաներումը «ամոթ» որակեց:

«Ես դեմ եմ: Չեմ կարող երկու տարեկան երեխայիս հետ քայլել եւ նայել, թե…ծիծաղելի է նրանց բանտերից բաց թողնելը: Եթե դատավճիռ դեռ չկա, ինչպե՞ս կարելի էր նրանց բանտերից ազատել: Նրանք պետք է հետ գնան բանտեր: Նրանց կանայք պետք է ճաղերի հետեւից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք, մենք մղկտում ենք երկու տարուց ավելի»,-հայտարարեց Արփինե Թումասյանը:

ՊՊԾ գնդում զոհված մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, համաներման ակտը «խեղկատակություն» որակեց: Ապա նշեց, որ ինքն ու Արփինե Թումասյանը վիրավորված են Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունից, թե ոստիկանապետը խոչընդոտում է Սեֆիլյանի եւ զոհված ոստիկանների հարազատների միջեւ հանդիպմանը. «Մենք վիրավորված ենք: Ուրեմն, սեփական խելք չունեի՞նք, որ ինչ-որ մեկը պետք է մեզ ուղղորդեր: Շատ վրդովված ենք: Երեք զոհ է եղել: Աստված չանի, եթե պատերազմ լինի, այդ տղաները պակաս կկռվեի՞ն…սպանեցին, հիմա էլ ավել պակաս խոսում են: Կամ, դատարանում այնպիսի հայտարարություններ են անում, կարծես իրենց տանը լինեն»:

ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների ընտանիքի անդամները վիրավորված են Սասնա ծռերի հանդեպ կիրառված համաներման փաստից

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Dezember 2018

Ուղիղ։ ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանի կինը պնդում է, որ ամուսնուն Սասնա ծռերն են սպանել։ Նա ասում է, որ անգամ ոստիկանապետը չի կարող իրեն որեւէ ցուցում տալ, թե ինչ խոսի դատարանում

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Dezember 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31