Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կանչել է Վովա Գասպարյանին եւ ասել՝ «մեկ զոհ տվեք», որպեսզի գցեն «Սասնա ծռերի» վրա». Յուրի Տեփանոսյանի հայր

Դեկտեմբեր 12,2018 14:37 Share

«Սերժ Սարգսյանը, Վովա Գասպարյանն ու Գուգոն տղուս գլուխը կերան: Նրանց ձեռնտու էր, որ տղես մեռնի, որ գցեին «Սասնա ծռերի» վրա… Ոստիկան պետք է մեռներ, տղուս խփեցին: Հետո կասեմ, թե ինչու»,-«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը (լուսանկարում):

Նա վստահեցրեց, որ փաստեր ունի՝ երեսուն ապացույց, ու դատարանում կապացուցի, որ ոստիկաններն են սպանել իր որդուն. «Մի ծառ կար, որը հուլիսին բավականին բարձր էր, ուստի չէր երեւա, որպեսզի դիպուկահարը խփեր:  Հիմա այդ ծառը կտրել են: Մյուս բաները չեմ ասի, որ դեմը չառնեն»:

Վահրամ Տեփանոսյանը նշեց. «Սերժ Սարգսյանը կանչել է Վովա Գասպարյանին եւ ասել՝ «մեկ զոհ տվեք», որպեսզի գցեն «ծռերի» վրա, «շտուռմ» անեն…տղաս էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր, Գուրգենն էլ ասել է՝ նրան խփեն: Իրենց մեջի խոսակցությունը տղաս է ինձ ասել երեք օր առաջ: Ասում էր, իրեն ուզում են «հակա» հանեն, քանի որ ժողովրդին ծեծելու հրամանները չի ուզում կատարի: Տղայիս ավտոն երեք տակ «պլյոնկա» արած է եղել, այդ ի՞նչ իմացան, թե որտեղ է նստած եղել, որ ուղիղ ծոծրակին են խփել»:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը կրակոց էր ստացել ծառայողական մեքենայում նստած: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ դա ոստիկանների ձեռքի գործն է:

Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի՝ Aravot.am-ին տված մեկնաբանությունը՝ այստեղ:

Ինչ վերաբերում է Տեփանոսյանի այրուն, որը պնդում է, որ ամուսնուն ոչ թե ոստիկանները, այլ «Սասնա ծռերն» են սպանել, Վահրամ Տեփանոսյանն ընդգծեց, որ հարսը ոստիկանությունում է աշխատում, վերջերս լեյտենանտի կոչում է ստացել. «Իրեն հարցրեք՝ ոստիկանությունը կարո՞ղ էր իր վրա ազդեցություն գործել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/1171894649628988/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31