Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքի Հ/Կ-ներ․ Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաև  ջավախքահայությանը հուզող խնդիրները

Դեկտեմբեր 12,2018 17:32 Share

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները գոհունակությամբ նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես ձևավորվում է լեգիտիմ իշխանություն , որը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման բացառիկ երաշխիքն է։ Միայն այդպիսի իշխանությունն է ունակ համախմբելու հայ ժողովրդին ՝ հանուն նրա ազգային բաղձալի նպատակների իրագործման։

Շնորհավորում ենք  «Իմ քայլը» դաշինքին և նրա առաջնորդ պարոն Ն. Փաշինյանին համահայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ ։

Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովի և նրա քաղաքական մեծամասնության կողմից  ձևավորվող  կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն նաև  ջավախքահայությանը հուզող խնդիրները ։

Սրտանց շնորհավորում ենք  նաև  ԲՀԿ-ին  և նրա առաջնորդ պարոն Գ.  Ծառուկյանին, «Լուսավոր   Հայաստան»  կուսակցությանն ու նրա առաջնորդ  պարոն Է. Մարուքյանին  Ազգային Ժողով անցնելու կապակցությամբ

 

 

 

«Ջավախք»  ժողովրդական   շարժում                                                 /Ն. Կարապետյան/

«Ջավախքի Մտավորականների միություն»                                     /Ա.  Շիպակցյան   /

«Ջավախք» հասարակական կազմակերպություն                                 /Ս. Հակոբյան /

«Վիրք» կուսակցություն                                                                          /Դ.  Ռստակյան /

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31