Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը գոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն

Դեկտեմբեր 12,2018 18:15 Share

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1932-1933թթ. Ուկրաինայում տարածված սովը ճանաչել է ցեղասպանություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Նա, մասնավորապես նշել է, որ այդ որոշման վրա աշխատել են ուկրաինացի դիվանագետներն ու ուկրաինական համայնքը: Նա նաև նկատել է, որ գոլոդոմորը ցեղասպանություն ճանաչելը «պատմական որոշում» է:

Կոնգրեսի կայքում հրապարակված 931 բանաձևի տեքստում նշվում է, որ Ներկայացուցիչների պալատը «ճանաչում է ԱՄՆ՝ Ուկրաինայում սովի հարցով հանձնաժողովի եզրակացությունները, որոնք Կոնգրես էին ներկայացվել 1988թ. ապրիլի 22-ին, այդ թվում այն, որ 1932–1933թթ. «Իոսիֆ Ստալինը և նրա շրջապատը ցեղասպանություն են իրականացրել ուկրաինացիների նկատմամբ»»:

Ներկայացուցիչների պալատի Twitter-ի էջում նշվում է, որ այդ համարով բանաձևն ընդունվել է: Հոկտեմբերի 4-ին նմանատիպ բանաձև էր ընդունել ԱՄՆ սենատը:

Պորոշենկոն դա անվանել է երկու երկրների ռազմավարական համագործակցության ապացույց:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ ուկրաինացիների սովը ցեղասպանություն ներկայացնելու փորձը «ոչ մի ընդհանուր բան չունի պատմական փաստերի հետ: Սովը դիպչել է ԽՍՀՄ տարածքում ապրող բազմաթիվ ժողովուրդների», ասել են գերատեսչությունից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31