Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ռեյտինգայինները վերահաշվարկ են պահանջում

Դեկտեմբեր 12,2018 18:25 Share

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի որոշ թեկնածուներ վիճարկում են ընտրությունների արդյունքները:

Իրենց հավաքած ձայների քանակն արժանահավատ չեն համարել, կասկածի տակ են առել ԲՀԿ-ից առաջադրված մի քանի վարկանիշային թեկնածուներ: Նրանցից են նաեւ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը:

Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, եւ արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց եւ վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։
Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է»։

Aravot.am-ը ԲՀԿ-ից փորձեց պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչ է պարզվել վերահաշվարկի ընթացքում, ինչ արդյունքներ են գրանցել, եւ իրենց քվեներն, որ թեկնածուի օգտին են «գնացել» եւ այլն: Սակայն, Էնֆիաջյանը հորդորեց դիմել մամուլի խոսնակին, որն այդպես էլ ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեց:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ մի քանի թեկնածուներ էլ դիմել են ԿԸՀ, վիճարկել են ընտրության արդյունքները: Այս կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Գեղարքունքի, Լոռու եւ Արմավիրի մարզերում վարկանիշային թեկնածուներ վիճարկել են ընտրության արդյունքները:

«Վերահաշվարկն ավարտվել է, արդյունքում, ընդհանուր առմամբ, տվյալները պահպանված են եղել: Ըստ էության ոչինչ չի փոխվել, նույն արդյունքներն են»,-ասաց Դավիթ Խաժակյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրեցին՝ վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը երեկ էր. «Եվ այս սահմանված ժամկետում թիվ 8, թիվ 9, թիվ 16, թիվ 21, թիվ 23, թիվ 34, թիվ 35, թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 13 դիմում, որոնցից 12-ը ներկայացվել էին կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, մեկը թեկնածուի կողմից»:

ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ տարածքային ընտրական հանձնաժողովները նաեւ սեփական նախաձեռնությամբ են անցկացնում վերահաշվարկի աշխատանքներ. «Երբ կավարտվեն աշխատանքները, առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31