Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պետական հաստատությունները շարունակում են մնալ փակված և առանց ֆինանսավորման. VOA

Հունվար 02,2019 21:03

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի պետական հաստատությունները շարունակում են մնալ փակված և առանց ֆինանսավորման: Դեռևս չկա համաձայնություն բյուջեի ֆինանսավորման հարցի շուրջ, որը կապված է սահմանային պատի հիմնախնդրի հետ:

ԱՄՆ-ի նախագահը հրավիրում է Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական առաջնորդներին մասնակցել, Սպիտակ տան ձևակերպմամբ, «սահմանային անվտանգության բրիֆինգին»: Այս պահին ԱՄՆ –ի դաշնային կառավարությունը ավելի քան 10 օր շարունակում է մնալ փակված:

Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը պատրաստվում է մասնակցել բրիֆինգին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք քննարկմանը ներկա կլինեն դեմոկրատները:

Դեմոկրատներն ունեն մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում: Սպասվում է, որ դեմոկրատ առաջնորդ և պալատի խոսնակի թեկնածու Նենսի Փելոսին հանդես կգա մի շարք օրինագծերով, որոնք ֆինանսավորում կտրամադրեն մի շարք պետական հաստատությունների:

Առաջարկվող նախագծերը չեն ընդգրկում ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանային պատի համար նախագահի կողմից առաջարկվող 5 մլրդ դոլար հատկացումը: Դեմոկրատներն առաջարկել են 1,3 միլիարդ դոլարի հատկացում ընդհանուր սահմանային պաշտպանության համար:

Սպիտակ տունը քննադատել է դեմոկրատներին՝ ընդգծելով, որ վերջիններս չեն նպաստում սահմանային անվտանգության ապահովմանն ու այլ երկրների կարիքներն ավելի բարձր են դասում սեփական պետության կարիքներից:

Հիշեցնենք, որ կառավարության ֆինանսավորման դադարեցման արդյունքում շուրջ 800 հազար պետծառայողներ դադարեցվել են վճարվելուց կամ պարտադրված են եղել չաշխատել:

Մայրաքաղաքի զբոսաշրջիկների համար մի շարք հիշարժան վայրեր ևս փակված են ներառյալ Սմիթսոնյան թանգարաններն ու կենդանաբանական այգին: Դրանք կվերաբացվեն միայն կողմերի միջև համաձայնության հաստատումից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031