Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզւած ենք, որ Հ.Հ. ներկայիս օրհներգը հնարաւոր է փոխելԱրամ Խաչատրեանի Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգով. Հունահայերի հայտարարություն

Փետրվար 06,2019 17:59

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետութիւնում համաժողովրդական յեղափոխութեան ու նրա արդիւնքում 2018 թւականի Դեկտեմբերի 7-ի արդար ընտրութիւններով ձեւաւորւած Ազգային Ժողովի առաջին փոխնախագահ Ալէն Սիմոնեանի Հ.Հ. ազգային օրհներգի փոխելու առաջարկը քննարկման դնելուն, եւ ի պատասխան Սփիւռքի նախարարութեան պահանջին, յունահայ համայնքի ներքոյ ստորագրեալ կուսակցութիւններն ու կառոյցները գտնում են, որ պէտք է զորակցել նոր օրհներգի հանրային քննարկմանը, և տուրք չտալ նրա դէմ ստեղծւող արհեստական խոչնդոտներին, որով ձգտում են անտրամաբանօրէն պաշտպանել ներկայ օրհներգը:

Մեր կարծիքով,

Ազգային հիմնը պիտի բոլոր առումներով լինի հայկական, հիմնւած ազգային արժեքների վրայ եւ հպարտութիւն ներշնչի իւրաքանչիւր հայի եւ քանի որ Արամ Խաչատրեանի երաժշտութեան մէջ այդ ամբողջը առկայ է, ինչպէս բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանն է ասել՝ այն «գրւած է մեր ազգային, հոգեւոր երաժշտութեան մոտիւները օգտագործելով, մեծ թափով, պետականութիւնը զգալու խորը կարողութիւններով… Մենք չպէտք է մեզ զրկենք այդ հպարտութիւնից։ Պէտք է պահենք Արամ Խաչատրեանի ստեղծած հիմնը, իհարկէ, տէքստը նորից գրելով», այլապես ինչո՞վ հպարտանանք, երբ մեր ազգային օրհներգը օտարի երաժշտութիւն է թարգմանված բառերով:

Ուստի՝

Հաշւի առնելով վերոնշեալը, համոզւած ենք, որ Հ.Հ. ներկայիս օրհներգը հնարաւոր է փոխել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգով, իհարկէ, այն յարմարեցնելով նոր պայմանների հետ, նկատի ունենալով այսօրւայ եւ վաղւայ պահաջը՝ խաղաղութեան կողքին աւելացնելով անկախութիւնը, ազատութիւնն ու արդարութիւնը:

Հայկական Ժողովրդային Շարժում

Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն

Ռամկավար ազատական կուսակցութիւն

,Հայաստանե Հասարակական Մշակութային Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728