Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ քննարկել է արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փետրվար 15,2019 21:12

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները։

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական նոու հաուի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, և սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։ Նա նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հիանալի հանդիպում ունեցանք և լավատեսորեն ենք տրամադրված հնարավոր համագործակցության ապագայի վերաբերյալ»։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728