Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես տարբեր առիթներով ցույց եմ տվել, որ Ադրբեջանը չունի որևէ հարգանք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հանդեպ։ Այդ տեքստը, որը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին, բազմիցս խախտվել է Ադրբեջանի նախագահի կողմից՝ թե՛ ՀՀ ներքին գործերին միջամտելու, թե՛ ՀՀ տարածքային ամբողջականությունը թիրախավորելու, թե՛ հայ ժողովրդի հանդեպ ատելության ու թշնամանքի քարոզի տեսքով։ Փոխարենը՝ քանի՞ անգամ է Ադրբեջանի ղեկավարը անհարմար հարցերի առերեսվել սրա համար։ Ոչ մի։ ՀՀ կառավարությունը չի պայքարել ո՛չ ատելության խոսքի, ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի դեմ։ Փոխարենը՝ Ալիևի փաստաբանները եկել, ասում են՝ Սահմանադրությունը փոխեք, խաղաղություն լինի։ Դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ո՞ւմ ինտելեկտուալ ու մտավոր կարողություններն եք հեգնում․․․
Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ AI-ի կազմած գրաֆիկի, Ադրբեջանի ղեկավարը այդ նախաստորագրված պայմանագրի տեքստը խախտել է առնվազն 17 անգամ՝ դրա համար կրելով 0 պատասխանատվություն։
Ադրբեջանը չի գնում ՀՀ-ի հետ խաղաղության, Ադրբեջանը գնում է Հայաստանը քայլ առ քայլ քայքայելու, հենասյուներից ու ինքնիշխանությունից զրկելու ճանապարհով, դուք էլ՝ կառավարություն կոչվածով, որոշել եք աջակցել դրան՝ հանուն իշխանության պահպանման։ Այլ բացատրություն չի կարող լինել այս քաղաքականությանը։ Երկարաժամկետ խաղաղության ձգտողը երբեք չէր մեծացնի իր սերունդը այն զավթողական նարատիվով, թե Հայաստանը, իբր, իրենց «պատմական հողն» է։ Այ սրա դեմ պետք է պայքարեր կառավարությունը, ոչ թե Ալիևյան Սահմանադրություն պարտադրելու․․․



















































