Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Համաշխարհային հայկական էքսպոն՝ համախմբելով Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 կազմակերպությունների

Նոյեմբեր 07,2026 17:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Համաշխարհային հայկական էքսպոն, որը կգործի ամբողջ օրվա ընթացքում՝ մեկ հարթակում համախմբելով Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 կազմակերպությունների, համայնքային կառույցների և նախաձեռնությունների ներկայացուցիչների։

Էքսպոյի նպատակն է ներկայացնել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, հայկական արտադրանքն ու ապրանքանիշերը, կազմակերպությունների գործունեությունն ու մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Էքսպոն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում փոխանակվելու փորձով և գիտելիքներով, հաստատելու մասնագիտական ու գործարար կապեր և քննարկելու համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Էքսպոն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ «Ռեսուրսներ և հնարավորություններ», «Արտադրանք և բրենդներ», «Համայնքներ և նախաձեռնություններ»։

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել