Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանն ու Աուրելիա Ֆրիքը կարևորել են Հայաստանի ու Լիխտենշտայնի հարաբերությունների աշխուժացումը

Փետրվար 16,2019 16:19

Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ կանխարգելման օրակարգն ավելի քան քսան տարի հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը, և այս հարցում որդեգրված սկզբունքային դիրքորոշումը շարունակելու է մնալ անփոփոխ: Կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրումը՝ երկու երկրների արտգործնախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին կանխարգելման օրակարգի շուրջ առավել սերտ փոխգործակցություն ծավալելու հարցում:

Նախարար Մնացականյանն Աուրելիա Ֆրիքին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728