Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին. «Ցանկանում եմ հիշեցնել նրան Հայոց ցեղասպանության մասին»

Մարտ 14,2019 14:17

Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական անգամ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել իրար հասցեի:

«Ես ցանկանում եմ հիշեցնել իրեն (Էրդողանին-խմբ.) այն ցեղասպանությունը, որն իրականացրել է Թուրքիան հույների, ասորիների և հայերի դեմ։ Նրանք (թուրքերը) Փոքր Ասիան էթնիկապես մաքրել են բոլոր քրիստոնյաներից։ Ես նրան նաև կհիշեցնեմ, որ  Ստամբուլի իրական անվանումը Կ.Պոլիս է։ Նախքան թուրքերի գրավումը, այն Բյուզանդիայի մայրաքաղաքն էր և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազար տարուց ավել»:

Աղբյուր`    Ermeni haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031