Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

Ապրիլ 05,2019 23:03

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ, Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում,  տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:

Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցակացումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի մրցաշարն անցնի հավուր պատշաճի:

«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևան քաղաքը պատրաստ է ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու  ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930