Լրահոս
Օրվա լրահոսը

Փամփուշտից պատրաստված խաղաղության խաչ՝ Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 05,2019 22:30

Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը, որը 3 տարի է՝ զենքից զարդեր է պատրաստում, խաղաղության խաչ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Արվեստի միջոցով օգտագործված զինամթերքը վերածելով զարդերի՝ ես խաղաղություն եմ քարոզում, ու քանի որ  հեղափոխությունը եղավ առանց պարկուճներ կրակելու, առանց մարդկային զոհերի, միջադեպերի, ագրեսիայի,այսինքն՝ խաղաղ ճանապարհով, ու լրանում է հեղափոխություն մեկ տարին, ես չէի կարող  խաղաղության խաչ չնվիրել հայի անկեղծ ժպիտն ու  հույսը վերականգնած առաջնորդին»,-ասաց գյումրեցի արվեստագետը։

Նշենք, որ Արտակ Թադևոսյանի աշխատանքները դարձել են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած «Կանայք հանուն խաղաղության» շարժման խորհրդանիշը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր ՄԵԼԻՔՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930