Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս

Ապրիլ 24,2019 14:20 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայոց Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ.

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը:

Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս:

Անցյալի սարսափելի հանցագործությունները լռության մատնելը հանցակցություն է, և այն, որ համընդհանուր ճանաչման ու դատապարտման չեն արժանացել քսաներորդ դարասկզբին հայերի, հույների, ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, հող է պատրաստել ցայսօր աշխարհի տարբեր վայրերում իրականացվող նոր ցեղասպանությունների համար:

Իսկ հայ ժողովուրդը՝ համախմբված, անվտանգ ու հզոր հայրենիք կերտելու իր ընտրած ուղով ապացուցեց, որ միայն անկախ պետականությունն է նման հանցագործությունները բացառելու երաշխիքը, և միայն ազգային բանակն է անվտանգության հուսալի երաշխավորը»:

Արցախի Հանրապետության ԱԺ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել