Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան. ermenihaber

Հուլիս 30,2026 23:19 Share

Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։ Ռադիոկայանի լիցենզիան չեղարկվել էր Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Չնայած ռադիոկայանը վճարել էր նշանակված տուգանքն ու կատարել պարտավորությունները՝ «RTÜK»-ը դադարեցրել էր հեռարձակումը՝ պատճառաբանելով հաղորդման կասեցման որոշումը չկատարելը, որն, ըստ ռադիոյի տնօրինության, տեխնիկական խնդիրների հետևանք է եղել։

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը ևս ուժի մեջ է թողել լիցենզիայի չեղարկման որոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Ռադիոկայանի ներկայացուցիչները նշում են, որ այս գործընթացը հանդիսանում է խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտում, ինչպես նաև ոտնահարում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել