Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը մեկնաբանեց՝ ինչու ԱԱԾ-ից ազատվեց Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը

Մայիս 30,2019 15:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը (լուսանկարում): Վանեցյանն ի պատասխան ասաց, որ պարոն Հարությունյանը ազգային անվտանգության մարմիններում ծառայել է 35 եւ ավելի տարի եւ զեկուցագրով դիմել է՝ իրեն երկարամյա ծառայության առիթով աշխատանքից ազատելու խնդրանքով, ինչն էլ բավարարվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: