Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակարանների գները ապրիլին բարձրացել են, իսկ գնորդները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Հունիս 12,2019 12:37

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ։ Դրանք ապրիլին բարձրացել են՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, իսկ գնորդները շարունակում են նվազել։

Տեղեկացնենք, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ 2018 թվականի ապրիլին վաճառվել է 507 հազար 200 դրամով կամ 1050 դոլարով։ Բայց այս տարվա ապրիլին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն կազմել է 590 հազար դրամ կամ 1220 դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 82 հազար 800 դրամով բնակարանի գինը բարձրացել է։ Ի դեպ, Կենտրոնում բնակարանի գնի բարձրացում արձանագրվել է այս տարվա մարտի համեմատ եւս։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանի 1-ին գոտու բնակարանի մեկ քմ-ն վաճառվել Է 700 հազար 50 դրամով (1450 դոլար)։

Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանների գները եւս աճել են. այս վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն 2018 թվականի ապրիլին վաճառվել Է 360 հազար 100 դրամով իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 404 հազար 100 դրամով։ Մեկ տարվա ընթացքում Արաբկիրում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 44 հազար դրամով իսկ մարտի համեմատ՝ 4100 դրամով։ Երեւանի մյուս վարչական շրջաններում եւս բնակարանների գներն աճել են։ Օրինակ՝ Նոր Նորքի զանգվածում մարտին բնակարանի մեկ քմ-ն ունեցել է 257 հազար դրամ արժեքը, իսկ ապրիլին՝ 260 հազար դրամ։

Ըստ մասնագետների՝ անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին։ Երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:

ՍՅՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930