Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն՝ Շիրակի ՀՀԿ կառույցի նախկին լիդերներից մեկին

Հունիս 19,2019 19:30

Քաղաքաշինության տեսչության Շիրակի մարզային կառույցի երկարամյա ղեկավար Ժորա Միքայելյանը, որը նաև Շիրակի ՀՀԿ կառույցի փոխնախագահն էր, նշանակվել է նոր պաշտոնի։ Ավելի ճիշտ, նրա  լիազորություններն ընդարձակվել են․  ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի աշխատանքները Շիրակի մարզում կգլխավորի  վերոհիշյալ պաշտոնյան։

Այս տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ է իրականացնում քաղաքաշինության, տրանսպորտի, տեխնիկական և հրդեհային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման, գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառներում։

Նշենք, որ այս նշանակումը բավական մեծ քննարկումների է արժանացել Շիրակի մարզի տարբեր կառույցերում՝ բնականաբար այն պատճառով, որ Ժորա Միքայելյանին ճանաչում են նաև որպես  ՀՀԿ կառույցի փոխնախագահի։

Մենք Ժորա Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե շարունակո՞ւմ է մնալ ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում։

Պաշտոնյան փոխանցեց, որ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ շարքերից ու ասաց․«Ինձ համար առաջնային է իմ աշխատանքի բնույթով օգուտ տալ և՛ ժողովրդին, և՛ պետությանը, և՛ կոնկրետ Շիրակի մարզում անել այն, ինչը ես երկար տարիներ արել եմ։ Ես հսկել եմ որակը և մեծ հաջողությունների ենք հասել, և եթե ինձ նշանակել են այս պաշտոնում, ուրեմն իմ աշխատանքի արդյունքն են գնահատել, ոչ թե այլ, այլ բաներ․․․

Եվ ես հպարտանում եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել նորից շարունակել այն, ինչ-որ արել եմ՝ ավելի կատարելագործված, ավելի ընդարձակ, արդեն ավելի նոր ասպարեզներով և շատ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ մարզին, իմ ժողովրդին, իմ պետությանը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՇՊՀ says:

    Քեզի համար միշտ կարևոր է եղել ՀՀԿ մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին ծառայելը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930