Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ մեխանիկից տնօրենի տեղակալ դարձած ազգականը տուգանվեց՝ կեղծ դիպլոմի համար

Հունիս 21,2019 21:00

Այս մասին որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում:

Ըստ այդմ, Տավուշի մարզի՝ նստավայրը՝ Դիլիջան, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշում է կայացրել՝ «Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել տուգանքի 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ նույն աղբյուրի,. 23.04.2019-ին,. Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2019թ. փետրվարի 19-ին օգտագործել է իրավաբանական փաստ հաստատող` իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ:

Նա 2018թ. օգոստոսի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով աշխատանքի է անցել նշված կազմակերպությունում եւ զբաղեցրել է մեխանիկի պաշտոնը: Փաշինյանի ազգական Հովհաննիսյանն իմանալով, որ այս ՊՈԱԿ-ում պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր է բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, այդ պաշտոնում նշանակվելու համար  ձեռք բերել է լ բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ: Ապա  այդ, այսպես ասած՝ կեղծ դիպլոմը՝ «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին ակնհայտ կեղծ դիպլոմի պատճեն ներկայացրել է ՊՈԱԿ ու նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Մինչ գործով դատաքննությունը, Մամիկոն Հովհաննիսյանը համաձայնել էր իրեն առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել է գործը քննել արագացված դատական կարգով։

Փաշինյանն էլ իր այս ազգականին անդրադարձել էր այս տարվա ապրիլին, նա ֆեյսբուքյան իր էջում  գրել էր՝ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930