Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում ՍԴ շուրջ կատարվող զարգացումներից

Հունիս 24,2019 23:24

Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է Հայաստանում Սահմանադրության շուրջ տեղի ունեցած վերջին  զարգացումներից, այդ թվում Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հրապարակային հայտարարություններից: Այս մասին ասվում է Վենետիկի հանձնաժողովի՝ հունիսի 21-22-ին լիագումար նիստի արդյունքում ընդունված փաստաթղթում:

«Նախագահին խնդրել ենք մոտիկից հետևել իրավիճակին, անհրաժեշտության դեպքում անել հրապարակային հայտարարություն այդ կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում:

Դրանում նաև նշվում է, որ հանձնարարվել է շտապ եզրակացություն պատրաստել Հայաստանի դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, որը կուղարկվի պահանջող մարմիններին մինչև հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930