Լրահոս
Օրվա լրահոսը

Նորագյուղ թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Հուլիս 19,2019 14:06

Հուլիսի 19-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի վերականգնողական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:42-ին, մարվել՝ 13:49-ին:

Այրվել են չբնակեցված շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (40 քմ), 3 հա խոտածածկույթ, 2 ծառ և ջերմահարվել՝ 5 ծառ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031