Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը` Օգանովսկու մասին. «Ես չեմ կարծում, որ պատերազմ անցած գեներալը նման հրահանգ տա»

Օգոստոս 17,2019 15:04

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ծաղկաձորում մասնակցում էր «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովին:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե  տեղեկություններ կան, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը բաժանվել է երկու մասի, տարբեր տեսակետներ, կարծիքներ կան՝ դեմ եւ կողմ, ի՞նչ կարծիք ունի Սասուն Միքայելյանը, նա պատասխանեց, որ քննարկման ժամանակ կերեւա. «Իմ կարծիքը կհայտնեմ քննարկման ժամանակ»:
Հարցին էլ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած խնդիրները լուծվեցի՞ն, պարոն Միքայելյանը պատասխանեց, որ ինքը  Հայաստանում ոչ ոքի հետ խնդիր չունի. «Ով էլ այդ խնդիրն ունի, իր խնդիրն է»:

Դիտարկմանը, թե չեք համագործակցում, ասաց․ «Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ի՞նչ համագործակցել, առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ»:

Հարցին, թե այսօր իշխանությանը շատ են քննադատում, որ շոշափելի արդյունքներ չկան, ի պատասխան պարոն Միքայելյանն ասաց. «Անցումային ժամանակաշրջան է, շոշափելի արդյունքներն ընթացքում կերեւան»:
Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու եւ գեներալ Սամվել Կարապետյանի ցուցմունքների մասին հարցին էլ Սասուն Միքայելյանն ասաց, որ այդքան քաջատեղյակ չէ, բացի այդ, չի կարող կարծիք հայտնել, քանի որ քննություն է ընթանում:

Հարցին՝  Օգանովսկուց սպասո՞ւմ էիք, որ կրակ արձակելու հրաման կտա, պարոն Միքայելյանը պատասխանեց՝ ես չեմ կարծում՝ պատերազմ անցած գեներալը նման հրահանգ տա. «Ժամանակը ցույց կտա, որպես պատերազմ անցած մարդ՝ նա թուլ չէր տա նման հրաման տար: Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա հայ ժողովրդի վրա կրակելու, որն իր կյանքը դրել է մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար: Քննություն  է ընթանում, ես գուշակ չեմ ձեր համար»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031