Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել

Օգոստոս 20,2019 17:06

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ Վարդենիսում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել:

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վարդենիսի Ծովակ համայնքի դպրոցի նախկին տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի հունվարի 1-ին նույն դպրոցում որպես փոխտնօրեն է հրամանագրել իր որդուն, որը դպրոցի պաշտոնատար անձանց գիտությամբ և թույլտվությամբ չի ներկայացել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 18 միլիոն 400.000 դրամ կազմող աշխատավարձի գումարը յուրացվել կամ վատնվել է:

Բացի այդ, նույն անձը 2009թ. մարտից հրամանագրվել է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում, որպես Հայոց պատմություն և տեխնոլոգիա առարկաների ուսուցիչ, իսկ նրա անվամբ հաշվարկվել և դուրս է գրվել մոտ 180. հազար դրամ աշխատավարձ:

 

Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել են քրեական գործեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031