Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վիրավորական է, որ Հայաստան պետությունը համարում են ստարտափ». Դավիթ Շահնազարյան. 168.am

Օգոստոս 22,2019 22:44

168.am-ն արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի երրորդ հատվածում զրուցել է վերջերս նրա ԱՄՆ կատարած այցի օրակարգի և աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ:

– Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում Հայաստանն է և որը Դուք նկարագրեցիք, ՀՀ իշխանություններն ինչպե՞ս պետք է ձևավորվեն և կառուցեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ նվազեցնելով այն ռիսկերը, որոնք Դուք թվարկեցիք:

– Ես ասացի, որ պետք է ձևավորեն օրակարգ, որը ես չեմ տեսնում երկկողմ հարաբերություններում: Ես իմ տեսակետը ներկայացրել եմ:

– Ինչպիսի՞ օրակարգ:

– Ես չեմ ուզում ներկայումս ասել: Եթե Աստված անի, որ իմ առաջարկած կետերն ընդգրկվեն երկկողմ հարաբերություններում, ես երբեք չեմ ասի, որ նման կետեր եմ առաջակել, կարևորը, որ այս մակարդակը բարձրացվի, քանի որ ԱՄՆ-ը կարևորագույն գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, և դա չի նշանակում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, չնայած Ռուսաստանի կողմից նույնպես վստահություն չեմ տեսնում ներկայիս իշխանությունների նկատմամբ: Մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում, որը ես շատ համառոտ նկարագրեցի, իրավիճակն իրականում շատ ավելի ծանր է:

Պատրա՞ստ են արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն այս մարտահրավերներին: Ես ուզում եմ պարզապես հիշեցնել, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությամբ, նրան հարցրին՝ իսկ եթե Իրանում պատերազմ եղավ, պատրա՞ստ եք դրան, ասաց, որ հուսով է, որ չի լինի, ապա հարց եղավ, որ Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան լարվեն, որ Լարսը փակվի, պատրա՞ստ եք դրան, ասաց, որ հուսով է, որ չի լինի: Այդ պատասխաններն ինձ չեն բավարարում, քանի որ այդ մարմինը հենց նրա համար է, որ պատրաստ լինի այդպիսի իրավիճակներին, վստահ եմ, որ այդ լուծումները կան, պետք է պարզապես դրանց պատրաստ լինել:

Շատ կուզեի սխալված լինել, սակայն առայժմ տեսնում եմ, որ ՀՀ իշխանություններին դա շատ քիչ է հետաքրքրում, իրենց հետաքրքրում է բացարձակ պոպուլիզմը, այլ ոչ թե կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Չեն ուզում հասկանալ, որ հեղափոխականությունը չի կարելի տանել արտաքին քաղաքականություն, տանել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց:

Պետք է շատ հստակ հասկանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ: Շատ վիրավորական է, որ Հայաստան պետությունը համարում են ստարտափ: Մինչ հեղափոխությունն ինչ եղել է, դա եղել է շատ վատ, սկսում ենք զրոյական կետից:

Սա մի ոճ է, բանաձև է, որն ուղղակիորեն հարվածում է մեր պետականությանը, մեր պետական շահերին, այս մտածելակերպով, աշխարհայացքով՝ մեր համար նորանոր ներքին ու արտաքին սպառնալիքներ է ստեղծում այս իշխանությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «168.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031