Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պարզվի, որ հողն ու օդն աղտոտվելու են, հանքը չի կարող շահագործվել». Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Օգոստոս 23,2019 18:45

«Ժողովրդի ձայնն ավելի լավ լսեք»,-Ջերմուկում այսօր Ամուլսարի հարցով այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարթակի դիմաց այսպիսի խոսքերով դիմեց տեղացիներից մեկը: Փաշինյանը հայտարարեց՝ Ամուլսարը միակ հարցն է, որի առնչությամբ իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է. «Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք…ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է: Հուսամ՝ գիտեք, որ ներկայիս ՀՀ-ում ժողովր ձայնը չի կարող չլսվել: Ես ասել եմ, որ Ամուլսարի հարցը լուծումը կարող է հիմնված լինել ՀՀ-ի հավասարակշռված շահի վրա: Կա պնդում, որ օդն, հողն ու ջուրը կեղտոտվելու են…եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել»: Վարչապետի այս խոսքերի վրա ջերմուկցիները ծափահարեցին: «Բայց եթե պարզվի, որ այդպես չի, դա արդեն ուրիշ իրավիճակ է»,-շարունակեց Փաշինյանը: Այդ խոսքերը լսելով՝ ջերմուկցիներն անհամաձայնություն հայտնեցին, վարչապետն էլ արձագանքեց. «Ցավներդ տանեմ, լսեք, մի րոպե…եթե չի պարզվի, ուրեմն չի պարզվի…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031