Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի երեխաների երազանքները` պատկերապատումներով

Օգոստոս 30,2019 16:56

Օգոստոսի 30-ին կայացավ «Կյանքը սահմանի եզրին» նախագծի ամփոփումը, որն իրականացվել է «Սինոլաբ» արվեստների լաբորատորիայի եւ «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ, «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ:

«Կյանքը սահմանի եզրին» նախագծի  հիմքում Հայաստանի սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող երեխաների պատմություններ են, որոնք ներկայացվել էին նաեւ պատկերապատումների լեզվով:

Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) եւ ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Եվ արդյոք սահմանները միայն փշալարե՞րն են… Այս հարցերի պատասխաններն էր նախագիծը փորձել պարզել: Նախագծի ամփոփումից հետո կայացավ պատկերապատման ցուցահանդեսը եւ գրքի շնորհանդես` երեխաների պատմություններով:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ պատկերապատումների հերոսները` Հայաստանի սահմանապահ համայնքների երեխաները` Էլենը, Արգամը, Սիրեկանը, Սոկրատը, Անահիտը: Նրանք որքան տարբեր էին իրենց երազանքներով ու նախասիրություններով, միեւնույն է մեկ ընդհանուր ցանկություն ունեին` ապրել խաղաղ երկնքի ներքո, առանց պատերազմի:


Նախագծի մասնակիցներից Մելանյա Բարսեղյանը ներկայացրեց, որ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ է իրականացվել 6-ամսյա նախագիծը:

Նա փաստեց, որ նախագիծը կարեւոր էր նաեւ հայրենաճանաչության առումով: Նաեւ հավելեց, որ նախագիծը յուրահատուկ դրսեւորում է ստացել Նելլի Բարսեղյանի շնորհիվ, քանի որ երեխաների պատմությունները պատկերապատումներով ներկայացնելու գաղափարը հենց նրանն էր:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031