Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Ե՞րբ ենք ՍԴ-ի շուրջ այս տարերայնությանը, շիլաշփոթին վերջ տալու

Սեպտեմբեր 09,2019 14:24 Share

«Մի դեպքում ճանաչում ենք Սահմանադրական դատարանի կայացրած մի որոշումը, մյուս դեպքում՝ ոչ․ ե՞րբ ենք այս տարերայնությանը, այս շիլաշփոթին վերջ տալու»,- ՀՀ ԱԺ լիագումար նիստին հարցրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 9-ին քննարկեց «Հայաստանի և Դանիայի թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը տեղեկացրեց՝ հարցն անցել է պետական բոլոր ատյաններով, որևէ խնդիր չի առաջացել: Այնուհետև կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

Այս առիթով Արման Բաբաջանյանը, հիշեցնելով վերջին օրերին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն, ասաց. «Վերջին օրերին ՍԴ-ի շուրջ բավականին լարված շրջան ենք անցնում: Հայտնի քրեական գործի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը ճանաչվել է սահմանադրական այդ նույն ՍԴ անդամների կողմից, որոնք որոշում են կայացրել հայտնի քրեական գործի շրջանակում: Ես էլ միացել եմ նրանց, որոնք որոշել են չճանաչել ՍԴ որոշումը: Մի դեպքում ճանաչում ենք Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն այս համաձայնագրի հետ կապված, մյուս դեպքում չենք ճանաչում: Ե՞րբ ենք այս տարերայնությանը, շիլաշփոթին վերջ տալու»:

Հովիկ Աղազարյանը հիշեց՝ երբ իրեն երեք տարի առաջ հարցնում էին, թե Սերժ Սարգսյանին համարո՞ւմ եք ՀՀ նախագահ, ասում էր՝ ոչ, ես իրեն համարում եմ ՀՀ ղեկավար: Այնուհետև հավելեց. «Հետևաբար ինքս ինձ իրավունք եմ վերապահում այն դրույթներն ու մոտեցումները, որ տվյալ պահին ցուցաբերում է ՀՀ ղեկավարը, մասնավորապես Արցախի պաշտպանության հետ կապված, իմ կոչումով թե էությամբ լծվում եմ այդ գործին օգտակար լինելու հանգամանքով: Մեկ այլ դեպքում ես չէի ճանաչում իր այդ քայլի լեգիտիմությունը: Այստեղ պետք է մտածենք պետականության իմաստով պարտականություն կատարելու մասին: Միանշանակ չէ հարցը, որ հեշտ լինի պատասխանել: Պետք է հաշվի առնենք, որ այդ ինստիտուտը կա ու գործում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30