Լրահոս
Օրվա լրահոսը

Պարո՛ն Էնֆիաջյան ջան, մենք մեր սխալը հիմա շատ արագ կուղղենք. Բաբկեն Թունյանը դեմ է գյուղատնտեսության նկատմամբ հարկման քաղաքականությունը մեղմելուն

Սեպտեմբեր 09,2019 16:27 Share

«Այն երկրներում, որտեղ գյուղատնտեսության նկատմամբ մեղմել են հարկման քաղաքականությունը, այդ երկրներում գյուղատնտեսության սրընթաց աճ է արձանագրվել»,- ՀՀ ԱԺ լիագումար նիստին վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ՀՀ ԱԺ-ն քննարկեց հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Վահե Էնֆիաջյանը փաստեց՝ ՀՀ-ն սոցիալական պետություն է և հավելեց. «Սա քաղաքական մոտեցման հարց է: Այս օրենսդրական նախաձեռնությունը գյուղատնտեսության մեջ հեղափոխական, իրական փոփոխություններ արձանագրելու մասին է: Եթե ուզում ենք գյուղատնտեսության մեջ էական փոփոխություններ մտցնենք, այս օրենսդրական նախաձեռնությանը պետք է հավանություն տանք»:

Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց՝ օրինագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվել է, որևէ հարց չի տրվել. խորհրդարանի կողմից հնարավորություն է տրվում առաջին ընթերցում կողմ քվեարկել, երկրորդ ընթերցմամբ էլ դեռ պարզ չէ, թե ինչպես կքվեարկի խորհրդարանը:

Այս առիթով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց՝ պարո՛ն Էնֆիաջյան ջան, մենք մեր սխալը հիմա շատ արագ կուղղենք ու պարզաբանեց, թե ինչու են դեմ այս օրինագծին. «Այս նախագիծն էլ, ինչպես Լուսավոր Հայաստանի բերած նախագիծը, նպատակը բարի է, բայց իրականացման ձևը այդքան էլ բարի չէ, չար է: Բյուջեի միջոցների անհարկի վատնում է: Մի պարզ օրինակ բերեմ, եթե, օրինակ, մեկը հարյուր դրամի կարիք ունի, 1000 դրամ տալիս ես տաքսիին, որ գումարը տանես տաս: Ասում եք՝ մենք սոցիալական պետություն ենք, բայց այս նախագիծն ընդունելով՝ մենք այդ սոցիալական պետության տրամաբանությանը հակասում ենք: Այն փողը, որ կարող էր գնալ այդ մարդկանց խնդիրները լուծելուն, տալիս ենք պետական ապարատին: Նման օրենք ընդունելով՝ մենք վնաս ենք տալիս համայնքների բյուջեներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30